Ամերիկան չի պատրաստվում իր զինվորականներին ուղարկել Ուկրաինայի տարածք. ԱՄՆ Պետդեպ
Ամերիկան չի պատրաստվում իր զինվորականներին ուղարկել Ուկրաինայի տարածք, սակայն մյուս երկրները, եթե ցանկանում են այս կերպ լուծել խնդիրները միջազգային քաղաքականության մեջ, ազատ են ինքնուրույն լուծել այդ հարցը, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մյուս երկրները կորոշեն, թե ինչ են ուզում անել: Սակայն ԱՄՆ-ի անունից նախագահը հասկացրեց, որ տեղում ամերիկացի զինվորական չի լինի»,- ասել է Միլլերը:
Միլլերը չի հստակեցրել նաև, թե արդյոք ամերիկյան զինված ուժերը կարող են մտնել Սև ծով: