Կոսաչովը հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերը լեգիտիմ թիրախներ կլինեն Ռուսաստանի զինված ուժերի համար
Եթե Ուկրաինայում հայտնվի ՆԱՏՕ-ի զինված կոնտինգենտը, այն միանշանակ օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի զինված ուժերի համար:
Այս մասին ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինային աջակցելու վերաբերյալ Փարիզի համաժողովից հետո հայտարարել է, որ արեւմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։
Ավելի ուշ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը նույնպես չբացառեց Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելը՝ հավելելով, որ Փարիզը չի կարողանա հաշտվել Ռուսաստանի հաղթանակի հետ։