ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանել Բայրամովի և Միրզոյանի բեռլինյան հանդիպումը
ԱՄՆ-ը շարունակում է Ադրբեջանին և Հայաստանին կոչ անել ձգտել հասնել երկարաժամկետ համաձայնության։
Այսպես է պատասխանել Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը Բեռլինում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի առաջիկա հանդիպման մասին հարցին։
«Ես հայտարարություններ չունեմ, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին՝ փորձել հասնել ամուր, երկարաժամկետ համաձայնության», - ասել է Միլլերը։
Փետրվարի 28-29-ը Բեռլինում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։