Գերմանիան անհանգստացած է Ուկրաինայի հարցով Բեռլինի և Փարիզի պառակտմամբ
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մայքլ Ռոթը հայտարարել է, որ անհանգստացած է Բեռլինի և Փարիզի միջև ընդլայնվող պառակտման նշաններով Ուկրաինային աջակցելու հարցում։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Ռոթը Ուկրաինայում արևմտյան ցամաքային զորքերի հնարավոր տեղակայումն անվանել է «ֆանտոմային քննարկում»՝ Կիևում այլ հրատապ խնդիրների ֆոնին:
«Ես չգիտեմ որևէ մեկին, ով լրջորեն ցանկանում է դա, նույնիսկ Ուկրաինայում չեն ցանկանոււմ դա: Առաջին հերթին նրանց պետք է զինամթերք, հակաօդային պաշտպանություն, անօդաչու թռչող սարքեր, հեռահար զենքեր ուղարկեն», - ասել է Ռոթը: