Չինաստանն արձագանքել է Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Մակրոնի խոսքերին
Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է նպաստեն Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը։
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հասնել կոնսենսուսի և պայմաններ ստեղծել լարվածությունը թուլացնելու և հրադադարի հաստատմանը նպաստելու համար», - ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։