Վլադիմիր Կլիչկոն ցնցող հայտարարություն է արել Ուկրաինայի զինված ուժերի մասին
Ավդեևկայից հետո Ուկրաինայի զինված ուժերը դոմինոյի էֆեկտ կունենան առանց Արևմուտքի օգնության, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վլադիմիր Կլիչկոն։
Այս մասին գրում է Focus հրատարակությունը։
Ավդեևկան տեսե՞լ եք: Եվ սա առաջին և վերջին անգամը չի լինի, եթե այսպես շարունակվի: Եթե մենք զինամթերք չստանանք, եթե զենք չստանանք, ապա դա կշարունակվի, ինչպես դոմինոյի էֆեկտը,-ասել է Կլիչկոն:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռուս զինվորականներն Ուկրաինայի զինված ուժերից ազատագրել են ավելի քան 317 քառակուսի կիլոմետր տարածք բոլոր ուղղություններով հարձակողական գործողությունների սկզբից։ Մասնավորապես, դեկտեմբերի 25-ին Մարինկան անցել է ռուսական վերահսկողության տակ։