ԱՄՆ-ում ծանր օրեր են կանխատեսում Ուկրաինայի համար
Եթե ԱՄՆ-ն օգնություն չցուցաբերի Ուկրաինային, Կիևը կբախվի նոր տարածքային կորուստների, կանխատեսում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Եթե նրանք շարունակեն օգնություն չստանալ ԱՄՆ-ից մեկ-երկու ամիս, ապա շատ հավանական է, որ ռուսական ուժերը հետագա տարածքային նվաճումներ կունենան»,- ասել է Քիրբին՝ նշելով, որ ռուսական առաջխաղացումները կլինեն հիմնականում արևելքում, բայց որ դա հնարավոր է նաև հարավում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես նշել է տարածքների հավանական կորուստների մասին, եթե ձգձգվի ռազմական օգնությունը: