Օրական ավելի քան 800 մարդ, ընդհանուր՝ ավելի քան 444 հազար մարդ․ Շոյգուն ներկայացրել է Ուկրաինայի կորուստները
Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են ավելի քան 444 հազար մարդ, իսկ 2024 թվականի սկզբից օրական միջինը կորցնում է ավելի քան 800 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ռազմական գերատեսչության կոլեգիայում։
Նախարարը զեկուցել է նոր տարածքների, այդ թվում՝ Դոնեցի մի քանի բնակավայրերի ազատագրման մասին, խոսել է ճակատի փլուզումը կանխելու Կիևի փորձերի մասին, ինչպես նաև հայտարարել է Արևելյան և Կենտրոնական ռազմական շրջանների վերազինման ծրագրերի մասին։