ԱՄՆ ԶՈՒ–ն ոչնչացրել է 3 հետախուզական անօդաչու թռչող սարք, 2 հականավային թևավոր հրթիռ և հարձակողական անօդաչու թռչող սարք
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են երեք հետախուզական անօդաչու թռչող սարք, երկու հականավային թեւավոր հրթիռ և հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնք ուղարկել է Եմենի հյուսիսում կառավարող Անսար Ալլահ (Հութի) շարժումը:
Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
Զինվորականները նշել են, որ Եմենի հութիների կողմից վերահսկվող շրջաններում իրենց հայտնաբերած զենքերը անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում առևտրային և ԱՄՆ ռազմածովային նավերի համար: