Հութիները վնասել են Եվրոպան Ասիայի հետ կապող ստորջրյա մալուխները
Եմենի հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք ինտերնետ կապ են ապահովում Եվրոպայի և Ասիայի միջև:
Այս մասին հայտնում է իսրայելական Globes հրատարակությունը։
«Չորս ստորջրյա հաղորդակցության մալուխներ վնասվել են Կարմիր ծովում՝ Սաուդյան Արաբիայի Ջիդդայի և Արևելյան Աֆրիկայի Ջիբութիի միջև», - ասվում է հոդվածում:
Ըստ իսրայելական հրատարակության՝ վնասված կոմունիկացիաները պատկանում են AAE-1, Seacom, EIG եւ TGN ընկերություններին։ Վթարը հանգեցրել է Եվրոպայի և Ասիայի միջև ինտերնետ կապի լուրջ խափանումների: