Թրամփը խոստացել է անհապաղ փակել ԱՄՆ սահմանը
Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ փակել ԱՄՆ սահմանը, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։
Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
«Երբ ես լինեմ ձեր նախագահը, մենք անմիջապես կփակենք սահմանը, կկանգնեցնենք միգրանտների ներխուժումը և կսկսենք Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ անօրինական հանցավոր արտաքսման օպերացիայի առաջին օրը»,- գրել է նա։