Մակրոնը չի բացառում Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին և ասել, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի կարելի բացառել արևմտյան ցամաքային ուժերը երկիր ուղարկելը։
Այս մասին հայտնում է BBC-ն։
«Այսօր ցամաքային զորքեր ուղարկելու շուրջ կոնսենսուս չկա, բայց ոչինչ բացառել չի կարելի։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում»,- ասել է Մակրոնը։
«Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի պարտությունն անհրաժեշտ է Եվրոպայում անվտանգության և կայունության համար»,-նշել է նա:
Մակրոնը նաև հայտարարել է նոր կոալիցիայի ստեղծման մասին, որը Ուկրաինային կտրամադրի հեռահար հրթիռներ և զինամթերք։