Ռուսներն ուկրաինական ճակատում նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը. ISW
Ռուսական ուժերը վերականգնել են նախաձեռնությունը ողջ ուկրաինական ռազմաճակատում և կկարողանան հարձակողական գործողություններ իրականացնել երբ և որտեղ ցանկանան, քանի դեռ պահպանում են նախաձեռնությունը։
Այս կարծիքին են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։
Ռազմական վերլուծաբանները հիշեցնում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ին ասել է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարձակման, որը կսկսվի մայիսի վերջին կամ 2024 թվականի ամռանը։
Զելենսկին նաև ասել է, որ ուկրաինացի զինվորականները ռուսական զորքերին հակազդելու հստակ ծրագիր ունեն։