Գերմանիան և Հնդկաստանը գաղտնի բանակցություններ են վարում Ուկրաինայի հարցով
Գերմանիան և Հնդկաստանը գաղտնի քննարկում են Ուկրաինայի համար արկեր գնելու հարցը, գրում է Spiegel-ը։
«Հնդկաստանը դեռևս պահպանում է հրետանային զինամթերքի բավականին մեծ պաշարներ: Նյու Դելին մինչ օրս բարեկամական հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ: Հետևաբար, այժմ զգուշավոր բանակցություններ են ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք հնարավոր է զինամթերք ձեռք բերել միջնորդների միջոցով», - ասվում է հրատարակության մեջ:
Հոդվածում նշվում է, որ նմանատիպ բանակցություններ են տարվում այլ երկրների հետ։
«Բալկաններում և Աֆրիկայում պետք է լինեն նաև պետություններ, որոնք դեռ ունեն պաշարներ, կամ որոնք կարող են նույնիսկ զինամթերք արտադրել», - գրում է Spiegel-ը: