Արևմուտքի գերակայության դարաշրջանը վերջապես ավարտվել է. Բորել
Արևմուտքի համաշխարհային գերիշխանության դարաշրջանը վերջապես ավարտվեց Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ և Գազայի հատվածում հակամարտությամբ։ Իսպանական Ideal թերթի համար նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար ժոզեպ Բորելը։
«Եթե ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակի զարգանալ Արևմուտքի և մնացած աշխարհի միջև առճակատման ուղղությամբ, Եվրոպային սպառնում է մռայլ ապագա՝ իր անվտանգությանը սպառնացող վտանգների առումով: Արևմուտքի գերակայության դարաշրջանը վերջապես ավարտվել է»,- գրել է նա։
Ըստ Բորելի, Ուկրաինայի պատերազմը և Գազայի հակամարտությունը էականորեն մեծացրել են Արևմուտքի և Հարավի միջև առճակատման վտանգը, որն արդեն կարելի է տեսնել Աֆրիկայի այլ մասերում: