4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում

Իրանի Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը՝ հղոււմ ատլով Իրանի սեյսմոլոգիական կենտրոնին։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 11: 04-ին Ֆինի շրջանում, խորությունը՝ 21 կիլոմետր։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: