Ասույթ կա` հանգուցյալների մասին կա'մ լավը, կա'մ ոչինչ․ Դաշնակցությունը կարո՞ղ է հանգուցյալ է, որ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ․ բանավեճ՝ Հայկ Կոնջորյանի ու Արծվիկ Մինասյանի միջև (տեսանյութ)
«Հիմա էլ եկել եք, Սահմանադրությանն ու Հռչակագրի նախաբանն եք մեղավոր ճանաչում… Արցախցիները մեղավոր էին Արցախի կորստի համար, նախկինները մեղավոր էին պարտության համար, ռուսները մեղավոր էին չպաշտպանելու համար, լավ, իսկի դուք մեղավոր չե՞ք»։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։
Արձագանքելով նրան՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ասույթ հիշեց։
«Հայկական ասույթ կա` հանգուցյալների մասին կա'մ լավը, կա'մ ոչինչ։ Դաշնակցությունը կարո՞ղ է հանգուցյալ է, որ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ։ Ինքնահայեցումը լավ բան է. մտածել, որ դուք սուրբ եք, անքննելի եք և չի կարելի ձեզ կպնել, դա առաջին քայլն է դառնալու քաղաքական դինոզավր»,- ասաց նա։