Ո՞նց է ստացվել, որ 2012թ-ին եք ամուսնացել, բայց 1994-ին 2 երեխա ունեիք արդեն․ ԲԴԽ անդամի թեկնածուն խուսափեց արձագանքել Ագնեսա Խամոյանի հարցին (տեսանյութ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց, թե այս ինչպե՞ս է ստացվել, որ 2012-ին է ամուսնացել, բայց 1994-ին երկու երեխա է ունեցել արդեն։ Նա հարցրեց, թե արդյոք դա բանակից խուսափելու համա՞ր է արվել։
Այս հարցին, սակայն, Կարեն Թումանյանը խուսափողական պատասխան տվեց։