Հուսով եմ՝ բոլոր առումներով զուգընկերոջ սեռի խտրականությունը կարգելվի. Բաթոյանը՝ Գեղամ Նազարյանին (տեսանյութ)
ԱԺ նիստում քննարկվում է ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նկատեց, որ նախագծում ներառված «զուգընկեր» ձևակերպումը հարկավոր է հստակեցնել՝ նշելով սեռը։
Զարուհի Բաթոյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին, նկատեց, որ զուգընկեր բառը մտածված է գրվել և որ «առկա է սիրային կապ՝ անկախ սեռական հարաբերությունից»։
Ավելին՝ նա հույս հայտնեց, որ շուտով կառավարությունը կներկայացնի նախագիծ, որը չի պարտադրի «զուգընկերոջ» սեռը։
«Հուսով եմ՝ կլինի օրենք, որտեղ արգելված կլինի բոլոր առումներով զուգընկերոջ սեռի խտրականությունը»,- ասաց նա։