Աննա Մաքսիմը հրաժարվել է երկար վարսերից՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանին մարմնավորելու համար (տեսանյութ)
Դերասանաուհի Աննա Հարությունյանը, ով հայտնի է նաև Աննա Մաքսիմ կեղծանունով, պատրաստվում է մարմնավորել Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կերպարը։
Դերասանուհին այդ կերպարը խաղաղլու համար կտրել է մազերը։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ ասում է, որ թեև մազերն իր համար անբաժանելի մաս էին դարձել ու շատ սիրում էր այն, բայց հանուն Նազիկ Ավդալյանին մարմնավորելու՝ հրաժարվում է այն մազերից, որով նրան արդեն 20 տարի ճանաչում է հանրությունը։
«Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, ես պատրաստ էի մարմինս ձևափոխել, ես պատրաստ էի թերևս բարդագույն սպորտաձևերից մեկի՝ ծանրամարտի օրենքներին ենթարկվել՝ մեկ տարվա ընթացքում մի քանի հարյուր տոննա քաշ բարձրացնելով, մարզվել ամեն Աստծո օր, ես պատրաստ էի նույնիսկ անհնարին թվացող գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր...»,-գրել է դերսանուհին, ով Ավդալյանին մարմավորելու համար նաև ակտիվ մասնակցում է մարզումների։
Ֆիլմը կոչվելու է «Մեդալի հակառակ կողմը»։