Տանը 4 հոգով էին ապրում, մեր տան պատին էլ կից է, դա էլ է քանդվել. հարևանը մանրամասներ է հայտնում պայթյունի մասին
Այսօր՝ փետրվարի 5-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 տուժած կա։ Ականատեսները պատմում են, որ փլատակների տակից ձայներ են գալիս։
Տուժածների հարևաններից մեկը, ով դժվարացավ ասել, թե կոնկրետ որ ժամին է տեղի ունեցել դեպքը, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ տուժած տղամարդը 30-ին մոտ է։
«Ձայնը մեկ կիլոմետր այն կողմ լսվել է։ Այս տանը 4 հոգով էին ապրում։ Մեր տան պատին էլ կից է և դա էլ է քանդվել»,- պատմեց տղամարդն ու ցույց տվեց իր տան փլուզված պատը։
Լրագրողի հարցին, թե որտեղ են հիմա մնալու, դրկից հարևանն ասաց, որ բարեկամներ շատ ունի, ում տանը ժամանակավոր կարող է հանգրվանել։
Մանրամասները՝ տեսանյութում