Հրդեհ է բռնկվել Գյումրու Շահումյան փողոցում (տեսանյութ)
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հագուստի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։ «Ցայգ» հեռուստաընկերությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։
Տեսանյութում երևում է, որ հրդեհը բռնկվել է Գյումրու Շահումյան փողոցի «Ֆաբրիկա» հագուստի խանութում։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարական ջոկատները։