Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյնաը տելեգրամյան իր էջում տեղադրել է լուսանկար և կից գրել
Այսօր հայտնի դարձավ, որ 2024 թվականի սեպտեմբերին Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին:
Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց իրականություն դարձնել երկար ժամանակ քննարկված այս նախաձեռնությունը: Անահիտ աստվածուհուն Հայաստանում վաղուց էինք սպասում: