Զինեդին Զիդանը կարող է դառնալ անգլիական «Լիվերպուլի» մարզիչը
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է դառնալ անգլիական «Լիվերպուլի» մարզիչը, հայտնում է Todofichajes-ը։
Անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել մասնագետի ներկայացուցիչների հետ։
Թիմի ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպը թիմից կհեռանա 2023/24 մրցաշրջանից հետո։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կլոպի սաները 21 խաղից հետո վաստակել են 48 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։