Ադրբեջանը օկուպացված Բերձորի Սբ․ Հարություն եկեղեցին կվերածի մզկիթի` երկու մինարեթներով
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը հաղորդագրություն է տարածել․
«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության եւս մեկ դրսեւորման ապացույցներ են հասանելի դարձել։ Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։
Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»։