Ձորաղբյուրում մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել, կա մեկ կյանքից զրկված և տուժած22 միլիոն են տվել անհայտ ՍՊԸ-ի նորոգված սենյակը նորից նորոգելու համար․ «Հրապարակ»Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․ «Հրապարակ»Բա որ «շեֆը» զայրանա. «Փաստ» Ինչու է Ավանեսյանը աշխատում մի կառավարությունում, որի գործելաոճը քննադատում է և ինչու են նրան հանդուրժում․ «Ժողովուրդ»Միլիոնավոր դոլարներ են վատնվել․ քրեական վարույթ է հարուցվել․ «Հրապարակ» ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են»․ «Հրապարակ»Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ»«Լավ բnյ տվեցի»․ ՔՊ նիստում պատգամավորներն իրար բմբլել են․ «Հրապարակ»Նախագահականը հաղորդագրություն է տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ նախագահի հեռախոսազրույցների մասին. «Ժողովուրդ»Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերով. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր. «Ժողովուրդ»Այն, ինչ թուրքի համար լավ է, հայի համար մահացու է. «Փաստ»Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ»ԱՄՆ-ը դարձել է հիմարների երկիր. ԹրամփՊենտագոնը Կիևին խոստացել է ռազմական օգնության նոր խմբաքանակԻնչո՞ւ Ադրբեջանը չի ստուգել սահմանազատման կանոնակարգի համապատասխանությունը իր Սահմանադրությանը Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում Շիրակում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ զոհ ու վիրավորներ կան Գյումրիում հրդեհ է բռնկվել, երկու մարտական հաշվարկ է մեկնել Շաբաթական 9-10 վթար է գրանցվում Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ․ «Հետք» Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Երիտասարդի երազանք» ընթրիքից Ծանրորդ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած Խաբված մարդիկ իրենց դառը ճակատագրով են փոխհատուցում իշխանության դավաճանությունն ու տգիտությունը. Ֆարմանյան Ձեզ բացակա չենք դնի․ Բերդում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող է կառուցվել «Արժանապատիվ աշխատանք. դեպի սոցիալական արդարություն»․ Հայաստանում միջազգային համաժողով կանցկացվի Նոյեմբերի 3-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին․ մրցույթ է հայտարարվել Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել ՄԻՊ աշխատակազմը հայտարարում է՝ ակցիայի մասնակիցներն անթույլատրելի գնահատական են տվել պաշտպանի մասին ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ-Ֆրանսիա բարեկամության սենյակի անվանակոչումը ՀՀ ինքնիշխանության խորհրդանիշ է Կենսաբազմազանության հարցերով Կողմերի համաժողովը ընդունելու պայքարում ՀՀ-ն առաջ է անցել Ադրբեջանից 4 ֆուտբոլիստ հեռացել է Ալաշկերտից Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց․ Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, Ոստիկանության բարեփոխման ծրագիրն են քննարկում Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի ունեցավ, երբ նա սկսեց քննադատել իշխանություններին «Հեռացի'ր, հեռացի'ր». ընդհատվել է «Նոա»-«Ուրարտու» խաղը, պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Այն, ինչ անում է Ադրբեջանը Արցախում, մշակութային զտում է․ Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է
«Է հա, ինչքա՞ն 100 դրամանոց կարանք տանք»․ 100 դրամանոցի ծրագիրը քաղաքացիների մոտ լարվածություն է առաջացրել
ԿԲ պատվիրակությունը Չինաստանում է, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 1967 թ․-ի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը․ պատմական ակնարկ ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար․ Իրանի ԱԳ նախարար Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կրկին դասային աստիճան է շնորհվել Ահազանգ չի ստացվել. ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին Աննա Հակոբյանը 62 միլիոն դրամ է հավաքել ընթրիքի արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր «Եվրասիա» ԻՀԿ-ն կազմակերպեց երեկո՝ նվիրված Լերմոնտովի ստեղծագործություններին Կանոնակարգը Երևանի և Բաքվի համար ուժի մեջ է մտել նոյեմբերի 1-ին, քննարկել են երթուղիների հարցերը
Մշակույթ

Ադրբեջանական քարոզչամեքենան Դիլիջանն ու Հաղարծին գյուղը ներկայացնում է որպես «ադրբեջանական պատմական բնակավայրեր», Հաղարծին վանական համալիրը՝ որպես աղվանական

Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր խորացնելով զավթողական քաղաքկանությունը, գրում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
 
Նա նշել է, որ Տաթևի վանական համալիրից, Էջմիածնի Մայր տաճարից, Հառիճավանքից հետո ադրբեջանական կեղծարարության թիրախում հայտնվեց Հաղարծին վանական համալիրը:

 
«Հաղարծին վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս՝ Հաղարծին գյուղում:
 
Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում է XIII դարից և կարճ ժամանակահատվածում վերածվում մշակութային հայտնի օջախի։ Կենտրոնի վերելքն առավելապես կապված է Խաչատուր Տարոնացու բազմաբեղուն գործունեության հետ։
 
Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը: Դրանցից ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև՝ փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի յուրատիպությունը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ: Եկեղեցուն հյուսիսից կից է թաղակապ մատուռը, իսկ արևելյան մասում կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244թ.)/ https://hushardzan.am/archives/11727/ :
 
Ադրբեջանական պետական քարոզչամեքենան ոչ միայն խեղաթյուրում է նշանավոր այս վանական համալիրի պատմությունը, այլ նաև որպես «ադրբեջանական պատմական բնակավայրեր» է ներկայացնում Դիլիջան քաղաքն ու Հաղարծին գյուղը: Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանը չունի ո՛չ պատմություն, ո՛չ մշակույթ, այլ յուրացնում է տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը, որոնք ստեղծվել են հազարամյակներ շարունակ:
 
Այն, որ Ադրբեջանում ամեն ինչ կեղծ և արհեստական է դիպուկ կերպով նշված է գեներալ-լեյտենանտ Դենիկինինի աշխատությունում. «Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իսկական»` սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր Լեզգիական Զաքաթալան, Բաքվի և Ելիզավետպոլի հայ-թաթարական նահանգները և ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ` որպես պանթյուրքիզմի հենակետ Կովկասում: Արհեստական պետականություն, քանի որ այս հողերը, որոնք ընկած էին ժողովուրդների մեծ գաղթի ճանապարհին և ենթարկվում էին իրար հաջորդող նվաճողների տարբեր մշակույթների ազդեցությանը, միշտ բնակեցված էին ցրված փոքրաթիվ ցեղերով, որոնք թշնամանում էին միմյանց դեմ և դեռ պահպանում էին քոչվորական կյանքի առանձնահատկությունները: Ի վերջո, արհեստականորեն պահպանվում էր նաև ադրբեջանական կառավարությունը. սկզբում՝ Նուրի փաշայի կամքով, հետո՝ գեներալ Թոմսոնի, իսկ հետագայում՝ պարզապես իներցիայով» (Աղբյուր՝ գեներալ Ա. Ի. Դենիկին, «Էսսեներ ռուսական խռովության մասին», հատոր 4, Ռուսաստանի հարավի զինված ուժեր, հրատարակչություն «Սլովո», Բեռլին, 1925, էջ 164)»:
 
Վերջերս ադրբեջանական տիկտոկյան ալիքները հրապարակեցին տեսանյութեր, որոնցում Հաղարծին վանական համալիրը ներկայացվում է որպես աղվանական:
 
Այս և բազմաթիվ այլ փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դիմագիծը, որն իրականացվում է պետական մակարդակով»: