Իսկ ինչպե՞ս Բարսան չեմպիոն դարձավ. նախկին մրցավարը պատասխանել է Չավիի քննադատությանը
Իսպանացի նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը պատասխանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի պնդումներին, ով դժգոհ էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մրցավարության մակարդակից, մասնավորապես այն պնդմանը, որ մրցավարները Մադրիդի «Ռեալի» կողմն են (օգտագործելով օրինակ, «Ալմերիայի» հետ սկանդալային հանդիպումը»), և որ նման հանգամանքներում «Բարսելոնային» դժվար կլինի հաղթել Լա Լիգան, փոխանցում է Armsport-ը։
«Անձամբ ես Չավիին կտայի հետևյալ հարցը. մրցավարները նո՞ւյնն են, ինչ նախորդ տարի: Այո՛։ Իսպանացի մրցավարների նույն տեխնիկական կոմիտե՞ն, ինչ նախորդ տարի: Այո՛։ Արդյո՞ք սա նույն Մադրիդի «Ռեալն» է: Այո՛։ Սա նույն «Բարսելոնա՞ն» է: Այո՛։ Դե, ապա ինչպե՞ս անցած տարի հաղթեցիր Լա Լիգան»,- ասել է Իտուրալդեն AS TV-ի Conexión Liga-ի եթերում:
Հիշեցնենք, որ «Ալմերիայի» հետ խաղում «Ռեալի» օգտին կայացրած մրցավարի վիճահարույց որոշումների պատճառով մադրիդյան ակումբը կարողացավ քամբեք անել և հաղթել՝ խաղի ընթացքում պարտվելով 2։0 հաշվով։