Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի՝ «Ծեծված ջրեր» նախագիծը՝ World Press Photo-ի մրցանակակիր (լուսանկարներ)
World Press Photo-ի երկարաժամկետ նախագիծ մրցանակին է արժանացել հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի՝ «Ծեծված ջրեր» նախագիծը (VII Photo/National Geographic Society): Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանությունից։
Կենտրոնական Ասիայի դեպի ծով ելք չունեցող չորս երկրներ բախվել են կլիմայական ճգնաժամի և համատեղ օգտագործվող ջրային ռեսուրսների համակարգման բացակայության խնդիրներին:
Տաջիկստանը և Ղրղզստանը, որոնք գտնվում են Սիրդարյա և Ամուդարյա գետերից հյուսիս, ձմռանը լրացուցիչ էներգիայի կարիք ունեն: Հարավում՝ Ուզբեկստանին և Ղազախստանին ամռանը ջուր է պետք գյուղատնտեսության համար։ Տարիներ շարունակ, երկրները ջրի ու էներգակիրների սեզոնային փոխանակում էին անում՝ ջուրը հոսում էր հյուսիսի ամբարտակներից, սակայն ԽՍՀՄ փլուզումից և արդյունաբերության մասնավորեցումից հետո այս մոտեցումն անկայուն դարձավ: Ջրի անկայուն օգտագործումը և վերջին տարիների ծանր երաշտները խտացնում են մարտահրավերների գույները: