«Գոյ» թատրոնի և Սունդուկյանի թատրոնի միավորման փաստաթուղթը ստորագրվել է․ Ժաննա Անդրեասյան
«Գոյ» թատրոնի խաղացանկի վերաբերյալ որևէ դիտարկում չունեմ։ Պարզ եմ ասել, որ խաղացանկի հարցերով մենք չենք զբաղվում, թատրոններն ազատ են որոշելու իրենց խաղացանկը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այո, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի և Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի միավորման փաստաթուղթը ստորագրվել է»,- ասաց նախարարը։