Ոչ մի պատահական բան՝ թիրախավորած հյուծում են Հայաստանը. Լիլիթ Գալստյան
«Փակում են ԳՈՅ թատրոնը։ Չկա ոչ մի պատահականություն․ ապաոգեղենացնում, կազմաքանդում են երկիրը։ Սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված ՀՈԳԵՎՈՐ Հայաստանի դեմ»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, թարգմնաիչ, գրող Լիլիթ Գալստյանն ու ավելացնում.
«Այսպես՝ օազիս առ օազիս ծվատում են մեզ, մեր ժառանգությունը, ինքնութենական արժեքները, մեր համախմբող և կազմակերպված ազգ դարձնող ինստիտուտները, մեր պատմությունը, եկեղեցին, ընտանիքը, վաստակը, հեղինակությունները, արժեքաբանությունը։
Ոչ մի պատահական բան՝ թիրախավորած հյուծում են Հայաստանը»։