Հայաստանի պատանեկան հավաքականը գրանցել է հայկական բռնցքամարտի պատմության մեջ բացառիկ արդյունք․ Գագիկ Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել
Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել; Մեր երկիրը հյուրընկալել էր հերթական մարզական խոշոր միջոցառումը՝ բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։
Առաջնությանը Հայաստանի պատանեկան հավաքականը գրանցել է հայկական բռնցքամարտի պատմության մեջ բացառիկ արդյունք՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին և բոլորիս այս գեղեցիկ հաղթանակների առթիվ»,-գրել է Ծառուկյանը։