Մենք իրավունք ունենք Հայաստանին դատելու․ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է պատմամշակութային արժեքները վերացնելու մեջ

Հայաստանում գրանցված է ավելի քան 25 հազար պատմական հուշարձան, և ցուցակում ընդգրկված իսլամական հուշարձաններից ոչ մեկը նշված չէ որպես «ադրբեջանական» ժառանգություն: Ինչպես հայտնում է APA գործակալությունը՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի մշակույթի փոխնախարար Սաադաթ Յուսիֆովան։
Նախարարը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, ասելով, որ իբրև հայերը վերացրել են իրենց պատմամշակութային արժեքները։
«Մենք իրավունք ունենք Հայաստանին դատելու»,- նշել է փոխնախարարը։
Սաադաթ Յուսիֆովան նշել է, որ նման երևույթների հետ կապված պետք է հետազոտություններ անցկացվեն միջազգային մակարդակով։