Հուշարձանների վերականգնման համար 2024 թ. պետբյուջեով հատկացումըԿԳՄՍ նախարարը ռեկորդային է որակում

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար 2024 թ. պետական բյուջեով նախատեսվում է ծախսել մոտ 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որը ռեկորդային ցուցանիշ է, կրկնակի անգամ ավելի է 2023-ի համեմատ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ 13 հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքներ են անելու, 9 հուշարձանների գիտանախագծային փաստաթղթերի կազման, ներառյալ պեղումնեի աշխատանքներ։
Ըստ նրա, երկրորդ կարծիք չի կարող լինել, որ հուշարձանները պետք է պահպանվեն, խնդիրն այն է, որ պետք է լինի վերականգնողական աշխատանքների տեսլական, որով պետք է զբաղվի իրենց նախարարությունը։