Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Մամուլ

Այն, ինչ ներվել է Սամվել Ալեքսանյանին, չի ներվում Մեսրոպ քահանային

«Հրապարակ» թերթը գրում է.

2001 թվականին հիմնադրված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մյուս սուպերմարկետների համեմատ ավելի էժան գներ են, սակայն ընկերության գլխին վերջերս քարեր թափվեցին։ Սեփականատեր Արամ Արամյանը՝ քահանա Մեսրոպ Արամյանի եղբայրը, ցանցի տնօրենը, գլխավոր հաշվապահը, ծրագրային ապահովմամբ զբաղվող ՍՊԸ-ի տերը՝ բոլորը կալանավորված են։ Ցանցի 29 խանութներում իրավապահները խուզարկություններ են արել, կրիչներ, հեռախոսներ, այլ տեխնիկա առգրավել, ինչը ցանցի ղեկավարությունը համարում է ապօրինի՝ տնտեսվարողին վնաս հասցնելու նպատակով։ Քննչական կոմիտեն տվյալներ ունի, որ ընկերությունը թաքցնում է իրական շրջանառությունը եւ մոտ 4 մլրդ դրամի հարկ չի վճարել, ինչ-որ թաքնված սերվերով են իրականացրել իրական շրջանառությունը եւ այն տարբերվում է պաշտոնապես ներկայացվածից։ 

Նկատենք, որ կալանքները բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա են իրականացվել, որեւէ ապացույց իրավապահները չունեն՝ մեզ հետ զրույցում հայտնեց ընկերության փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։ «Աշխարհում շատ քիչ դեպք կա, որ տնտեսվարողին կալանավորեն չճշտված, օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ Այն դեպքում, երբ նրանք ո՛չ մարդասպան են, ո՛չ կրկնահանցագործ են։ Սա անմարդկային վերաբերմունք է այն մարդկանց հանդեպ, ովքեր աշխատատեղ են ստեղծում, ովքեր բարձր բարոյական արժեքներ կրող անձինք են։ Արամ Արամյանը չունի բացասական անցյալ, այնքան համեստ անձնավորություն է, որ այսքան ժամանակ ոչ ոք չգիտեր, թե «Նոր Զովքի» սեփականատերն ով է»,- ասում է Խաչատրյանը։ 4 մլրդ դրամի վնասը, որն իբրեւ թե հասցվել է պետությանը, նա համարում է մտացածին թիվ։ «Դրանք ենթադրություններ են։ Կարող էին նույն հաջողությամբ 40 մլրդ  հաշվել»։ Ձեր կարծիքով, ուզում են ձեր ձեռքից խլե՞լ բիզնեսը՝ հարցրինք փոխտնօրենին։ «Ոչ ոք էլ չի կարող խլել մեր բիզնեսը։ Մենք աշխատում ենք մեր սիրելի երկրում, մեր սիրելի քաղաքում ու նման վատ կարծիք չունենք, որ կարող են մեր բիզնեսը խլել։ Մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, եւ դժվար նման բան լինի»,- պատասխանում է Խաչատրյանը։

Հարց ուղղեցինք նաեւ, թե ինչքան են գնահատում «Նոր Զովք» ցանցը, որքան է բուն արժեքը՝ 4 մլրդ-ից բա՞րձր է, թե՞ ցածր։ ««Նոր Զովքում» այնքան արժեքներ, հոգի ու գաղափար է դրված, այնքան ջանք, էներգիա, միտք, երկար տարիների վաստակ, որ թվով պատասխանել չեմ կարող»։ Սակայն մեր աղբյուրն ասում է, որ 4 միլիարդից քիչ ավելի է ցանցի արժեքը։

Այս պատմությունը հիշեցնում է հետհեղափոխական առաջին «օպերատիվ-հետախուզական» սկանդալներից մեկը, երբ «Ալեքս հոլդինգում» հարկերից խուսափելու երկար տարիներ կիրառված սխեմա բացահայտվեց։ Գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթին» իրականացրել էր մի քանի հարյուր ԱՁ-ներով, որոնք բացել էր հայտնի օլիգարխը, եւ որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ էր։ Արդյունքում 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն ընկերությունը վճարում էր ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: ԱԱԾ-ն մեծ աղմուկ բարձրացրեց այս գործի շուրջ։ «Սիթիների» ղեկավար կազմի ներկայացուցիչներին կանչեցին հարցաքննությունների, խուզարկություններ եղան։ Ու թեեւ գտնվեցին տնտեսագետներ, որոնք հայտարարում էին, որ անօրինականություն չի արել «Սիթին»՝ այդ մեխանիզմը գործել է նաեւ այլ ցանցային  սուպերմարկետներում, եւ դրա մասին բոլորն իմացել են, այնուամենայնիվ, գործը քննեցին, որոշեցին, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պետությանը հասցրել է մոտ 7 մլրդ դրամի վնաս։ «Ալեքս հոլդինգից», սակայն, ոչ մեկին չկալանավորեցին։ 2019-ին Սամվել Ալեքսանյանն առատ նվիրաբերություններ կատարեց Աննա Հակոբյանի հիմնադրամին, «Սիթիները» 2019 թվականի ընթացքում հիմնադրամին փոխանցեցին 34,5 մլն դրամ, «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն՝ 33,6 մլն դրամ, հավանաբար այլ՝ չհրապարակված նվիրաբերումներ էլ արվեցին, եւ մարսվեց, մոռացվեց հայտնաբերվածը՝ անգամ դատախազություն չուղարկեցին։ 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է․ «6-7 մլրդ դրամն արագ փոխհատուցեցին ներքին կարգով, թեման սուսուփուս փակեցին՝ գնաց։ Բայց,  ըստ էության, նույն պրոցեսն էր՝ հարկերի չվճարման։ Կատարել են վերահաշվարկ։ Ենթադրենք՝ 20 հսկիչ գնում են արել, ասենք՝ 1000 դրամ ծախսի համար տրվել է 300 դրամի կտրոն։ Դրա հիման վրա որոշել են, որ տնտեսվարողը 30 տոկոսն է ցույց տվել իր շրջանառության։ Հարկայինը կարող է այսպիսի կամերալ հաշվարկներ անել, բայց դրա հիման վրա կալանավորելն աբսուրդ է»։ Տարբերությունն այս երկու գործերի միջեւ տնտեսվարողի վերաբերմունքն է իշխանության հանդեպ, այն, որ «Նոր Զովքի» տերը համաձայն չէ մեղադրանքի հետ, հակված չէ «լուռ» փոխհատուցումների եւ հատկապես տիկնոջ հիմնադրամին ոչինչ չի փոխանցել։ Եվ հզոր մրցակից ունի՝ հանձին Ալեքսանյանի։ Ուրեմն պետք է կալանավորվի։