Կա տեղեկություն, որ Հաթայի նահանգում փլատակների տակ մնացած հայ ընտանիք կա․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Այս պահի դրությամբ Սիրիայի եւ Թուրքիայի երկրաշարժերի հետեւանքով զոհված հայերի թիվը 5-ն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
«Ունենք տեղեկություն, որ թուրքական Հաթայի նահանգում փլատակների տակ մնացած հայ ընտանիք կա»,- նշեց Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։
Նշենք, որ դեռևս չճշտված տեղեկություն կան այլ հայ զոհերի մասին ևս։
Տիգրանակերտցի հայ երգչուհին փլատակների տակ է մնացել Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով
Երեկ վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։