Արգենտինայում և Թայվանում գրանցվել են երկրաշարժեր

Արգենտինայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արակար հրաբխի մոտ։
Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները։
Թայվան կղզու արևելյան հատվածում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը;
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 34,4 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 350 հազար մարդ։
Էպիկենտրոնը գտնվել է 15,8 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ավելի քան 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվան կղզին գտնվում է Արևելյան Ասիայի ամենասեյսմիկ ակտիվ գոտիներից մեկում։