Բորիս Ջոնսոնը խոսել է Պուտինի սպառնալիքների մասին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը բացահայտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելուց առաջ կայացած հեռախոսազրույցի մանրամասները։
Բրիտանացի քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ՌԴ նախագահին ասել է, որ տեսանելի ապագայում Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ ՌԴ ղեկավարը «սպառնացել է նրան հրթիռային հարվածով»։
Զրույցը տեղի է ունեցել Ջոնսոնի՝ փետրվարի 1-ին Կիև կատարած այցից անմիջապես հետո։ Նախկին վարչապետը զրույցի մանրամասները հայտնել է «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի երկուշաբթի՝ հունվարի 30-ի երեկոյան, BBC-ով։