Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել է Հունգարիայի դեսպանին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարություններից հետո զրույցի է կանչել Կիևում Հունգարիայի դեսպան Իշտվան Իյգյարտոյին։
Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
«Վիկտոր Օրբանի հերթական հայտարարությունը Ուկրաինայի հասցեին վիրավորական է։ Նման հայտարարությունները կտրականապես անընդունելի են։ Բուդապեշտը շարունակում է հունգարա-ուկրաինական հարաբերությունների կանխամտածված քայքայման ուղղությունը՝ էապես խաթարելով երկու հարևան երկրների միջև հետագա երկխոսության հնարավորությունը»,- ասել է Նիկոլենկոն։