«Փալոունին բերել ենք հողերը հանձնելուց առաջ Արցախը ցույց տանք վերջին անգամ». նորանշանակ փոխարտգործնախարարի 2019-ի գրառումը

Երեկ ՔՊ-ական Վահան Կոստանյանը նշանակվեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:
2019-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունի գլխավորած պատվիրակությունն Արցախում էր, ՔՊ-ական Վահան Կոստանյանը նրանց ուղեկցել է Շուշի:
Կոստանյանն իր էջում տեղադրել է լուսանկար ու ցինիկաբար մեկնաբանել, թե՝ «Ֆրենկ Փալոունին բերել ենք հողերը հանձնելուց առաջ Արցախը ցույց տանք վերջին անգամ»...
«Մարգարեությո՞ւն» էր սա, թե՞ անկեղծ խոստովանություն, բայց իրականությունն այն է, որ Շուշին հանձնված է...
Հարցն այն չէ, թե ուզո՞ւմ էր հիշել նա իր գրառման մասին, թե՞ ոչ. հարցն այն է, թե՝ նշանակվելով արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում, էլ ի՞նչ հակահայկական կիսատ գործեր ունի անելու...
Արմինե Մկրտումյան
Հիշեցնենք, որ մինչ այս նշանակումը Վահան Կոստանյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Ավելի վաղ` Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո, նախ նրա օգնականն էր, ապա խորհրդականը։
2018 թվականին Կոստանյանը մի քանի ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը, մոտ մեկ ամիս անց նշանակվել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ։
Նա 28 տարեկան է։