Վարդանս, ծնունդդ շնորհավոր. Դավիթ Ամալյանի որդին երգ է նվիրել պատերազմում զոհված եղբորը (տեսանյութ)
Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է: Վարդանի եղբայրը՝ Արման Ամալյանը երգ է նվիրել եղբորը և գրել, որ երգը դեռ անուն չունի:
«Վարդանս, ծնունդդ շնորհավոր... դու միշտ իմ հետ ես... կարոտի հետ էլ կռիվ եմ անում ամեն օր, բայց դու չմտածես, մի օր հաղթելու եմ...երգս դեռ անուն չունի, երևի կկոչեմ`
«Կարոտիս ցավը» շատ շնորհակալ եմ հայկ Նավասարդյանին ին գեղեցիկ գործիքավորման համար»,- գրել է Դավիթ Ամալյանի կրտսեր որդին: