Արազ Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու». նա արդեն բուժզննում է անցել (լուսանկար, տեսանյութ)
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։ 2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ երկուսուկես մրցաշրջան։
Ողջունում ենք Արաս Օզբիլիզին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին։
Ակումբի ֆեյսբուքյան էջն էլ հայտնում է, որ Օզբիլիզն արդեն հաջողությամբ բուժզննում է անցել: