Միրզոյանը կմասնակցի ԵՄ խորհրդի նիստին Զախարովան հեգնանքով մեկնաբանել է ԵԱՀԿ-ից Ռուսաստանին հեռացնելու շուրջ բանավեճը Հայկական պատվիրակությունը Հաագայում խոսել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարից Սպիտակի քաղաքապետին սպասարկող Lexus-ը վթարի է ենթարկվելՀայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են Սյունիքի երկինքն՝ այսօր Արցախը հայաթափվել է, բայց Երևանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից․ Շարմազանով «Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ զարգացնելու Հայաստանում տիեզերական գործունեությունը․ ԲՏԱՆ ԲՏԱ նախարարը հետևում է «Հայասաթ-1»-ի՝ տիեզերք արձակմանը Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում հրդեհի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Հնարավորություն կունենանք այլ երկրների հետ կրիպտոակտիվների տեղեկություններով փոխանակվել․ Բադասյան Խաչատուրյանը Սլովակիայի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ՀՀ քայելրը Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է Տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը․ ՈՒՂԻՂ Չնայած անվտանգային սպառնալիքին` Փարիզյան համաձայնագրի խոստումները պետք է կատարվեն (տեսանյութ) Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ են ընդունվել Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն իշխանության հետապնդումները շարունակվում են․ Աբրահամյան Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ) Հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայում ավելի քան 100 մարդ է զոհվել Փաշինյանի խաղաղությունը մեզ տանելու է նոր պատերազմի․ «Զանգ»-ը շարունակում է ակցիաները ՀՀ-ն ԱՄԷ-ի հետ ստորագրել է «Կիբեռանվտանգության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր Քննարկվում է Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև իրավապայմանագրային բազայի ձևավորման հարցը Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակ Նոր նշանակումը բոլորովին պատահական չէ․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Լեզվի կոմիտեի նախագահին
Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Հանձնառու ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում կայանելու համար տուրքերից Փոխարտգործնախարարը Սկոպյեում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Խաչատուրովի կալանքն ուղղորդվում է 1 կետից, «փուչիկը» էն աստիճանի է փքվել, որ էլ չեն կարողանում պահել (տեսանյութ) Իրացման կետերում տեղեկատվական թերթիկի առկայությունը օրենսդրության պարտադիր պահանջ է․ ՍԱՏՄ 160000 դրամների մասին մի քիչ ավելի լուրջ․․․Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհուրդ է ստեղծվել Աշոտյանը կալանավորված է Փաշինյանի ստերը ի ցույց դնելու համար, Խաչատուրովը, Մալյանը քաղբանտարկյալ են (տեսանյութ) Երասխ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Kia»-ն և «Hyundai»-ին Անձը չպարզված տղամարդը «Գյումրի» ԲԿ-ում մահացել է Հետևյալ հասցեներում լույս չի լինիԿամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամՉի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ․ Արտակ ԶաքարյանՀՀ և Անդորրայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներումՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 33-ամյա Պարույրը ներկայացել է ոստիկանությունՊրեմիերա․ Սոֆի Մխեյան - «Հեռանում եմ»Եղանակն առաջիկա օրերինԵրիտասարդը, աներոջն առերևույթ սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենայի ուղղությամբ. նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԼիահույս եմ, որ Ռումինիան կշարունակի իր ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. ԽաչատուրյանԽուլիգանություն` Տերյան փողոցի զբոսայգումՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ ԴանիելյանՀայ և թուրք մարդկանց միջև մի անհաղթահարելի արյան գետ է գոյացել, որը երբեք թույլ չի տա այս երկուսին ապրել հաշտության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքականություն

Անցնել կիսանախագահական կամ նախագահական համակարգի, լուծարել ՍԴ-ն և ստեղծել գերագույն դատարան. «Արդար Հայաստան»

Անհասկանալի է, թե Նիկոլ Փաշինյանն ինչու չի ձերբազատվում Սերժ Սարգսյանի ամենավտանգավոր «Մնացորդից»: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդար Հայաստան» կուսակցությունը:

Հայտարարության մեջ ասվում է. «Ս․թ․ նոյեմբերի 30-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավման հարցին։

Այլ կերպ ասած, խորհրդարանական կառավարման համակարգը չի փոփոխվելու։

2021թ․ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետ Ն․ Փաշինյանն ընդգծել էր, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը կդառնա հնարավոր տարբերակներից մեկը:

Արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունը բյուրեղացնում է Սերժ Սարգսյանի իշխանության կողմից մեր պետության ու ժողովրդի վզին փաթաթված սահմանադրությունը։

Գործող սահմանադրության ընդունման ժամանակ Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանությունն այդպես էլ չտվեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության իրավաքաղաքական հիմնավորումը: Թեև բոլորի համար էլ ակնհայտ էր, թե ինչի համար էր ընդունվում այն:

Ակնհայտ է, որ 2015թ. նոր սահմանադրության ընդունմամբ իրականացվել է պետության ապագայի նկատմամբ էժանագին և կասկածելի խաղադրույք՝ անորոշ ելքով, իսկ պատմության նկատմամբ՝ անընդունելի քաղաքական սպեկուլացիա, որի դառը պտուղները քաղում ենք այսօր:

Մեր կյանքն ամեն օր ապացուցում է, որ գործող սահմանադրությունն ական է մեր պետականության տակ և ցանկացած պահի կարող է պայթել՝ փլատակների տակ թողնելով Հայաստանի Հանրապետությունը:

Այս սահմանադրությունն ի զորու չէ լուծել սահմանադրական մարմինների միջև գոյություն ունեցող վեճերը, որոնք վաղ թե ուշ հանգեցնելու են սահամանադրական ճգնաժամի:

Այս Սահմանադրությունը ոչ թե ճգնաժամեր հաղթահարող, այլ ճիշտ հակառակը՝ ճգնաժամեր ստեղծող և այն խորացնող քաղաքական փաստաթուղթ է:

Երեք տարվա ընթացքում երկու արտահերթ խորհրդարանական ընտրություն:

Ահա՛ գործող սահմանադրության պտուղները, իրականում՝ մեր պետության ու հասարակության վզին փաթաթված չարիք, որի արդյունքը պետական ինստիտուտների տոտալ վարկաբեկումն ու կազմաքանդումն էր, անվտանգության համակարգի փլուզումը և ապագայի նկատմամբ անորոշության սերմանումը: 2020թ․ արցախյան աղետալի պատերազմի պարտության պատճառներից մեկն էլ եղել է այն, որ չհաղթահարվեց վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

Այլ կերպ ասած՝ պատերազմի ընթացքը ղեկավարելիս շունը տիրոջը չի ճանաչել, ով ինչպես պատկերացրել, այնպես էլ ղեկավարել է թե՛ պատերազմը, թե՛ բանակը, որի արդյունքն արձանագրված աղետն է։ Իսկ 2021թ․ գարնանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ազատման գործընթացում տեղի ունեցած շիլաշփոթն ամբողջացնում է վերը նշվածը։

Այս համատեքստում իսկապես անհասկանալի և տարակուսելի է, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի ձերբազատվում Սերժի ամենակարևոր ու ամենավտանգավոր «Մնացորդից»։

«Արդար Հայաստան» կուսակցության համոզմամբ, պետականաշինության ներկա փուլում, երբ Հայաստանը ներքաշված է պարտադրված պատերազմի մեջ, երբ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, երբ քաղաքական համակարգն առողջ չէ, երբ պետության անվտանգային միջավայրը բավականին փխրուն է, իսկ պաշտպանական համակարգը՝ խաթարված, երբ պետությունը շարունակում է մնալ շրջափակման մեջ և հաղթահարված չեն էներգետիկ անվտանգության հետ կապված խոչընդոտներն ու դրանցով պայմանավորված արտաքին քաղաքական ազդեցությունները, երբ քաղաքական վերնախավն ու հասարակությունը պատրաստ չեն Խորհրդարանական կառավարման համակարգին, անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը կամ անցում կատարել նախագահական ուժեղ համակարգի՝ հիմքում դնելով «Ուժեղ նախագահ», «Ազդեցիկ ու հեղինակավոր օրենսդիր իշխանություն», «Իրապես անկախ ու անկաշառ դատական համակարգ» գաղափարաբանությունը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է․

1․ Փոփոխել կառավարման համակարգը և անցում կատարել կիսանախագահական կամ նախագահական համակարգի,

2․ Լուծարել Սահմանադրական դատարանն ու ստեղծել գերագույն դատարան՝ վերջինիս վերապահելով նաև սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթ։

3․ Հիմնովին փոփոխել Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգն ու հստակեցնել նրա իրավասությունների շրջանակը, որպեսզի հնարավոր լինի իրապես դառնալ դատարանների անկախության երաշխավորը։

4․ Ստեղծել Ռազմական Օմբուդսմենի ինստիտուտ։

«Արդար Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ Հայաստանում անհրաժեշտ է հաստատել ու ամրապնդել սահմանադրականության փիլիոսփայությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ եթե չի փոխելու կառավարման համակարգը և ընդամենը կատարվելու է կոսմետիկ փոփոխություններ, ապա սահմանադրական փոփոխություններ անցկացնելը համարում է անիմաստ գործընթաց: