Երևանում բախվել են Mercedes Vito-ն ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադի բժիշկների կոմղից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսի միջից ևս մոտ 8 հոգի անձնական օգտագործման ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ա․ Փարսադանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Բախման հետևանքով Mercedes Vito-ն, որը հաշվառված է «Արարատ Բանկի» հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել տրանսպորտային կանգառն ազդարարող երթակե ցուցանակին և տապալել այն։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների , վիրավորի, ինչպես նաև դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած անձանց մասին տեղեկություններն ու նրանց ամբողջական տվյալները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/01/1227749/