Հանդիպել են Բայրամովն ու Չավուշօղլուն
Լեհաստանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգի արդի հարցեր, մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 29-րդ հանդիպման և բազմակողմ հարթակներում համագործակցության, ինչպես նաև այլ հարցերի շուրջ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող։