Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Վազող տողեր

Ռեգիոնում անխուսափելի է լինելու մեծ պատերազմը, ու այն կջնջի բազմաթիվ հին ու նոր պայմանավորվածություններ. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Երկու օր առաջ գրել էի, որ «էս ....-ը ստորագրեց»:

Շատերդ մտքում չէիք ուզում հավատալ, չնայած հասկանում էիք, որ օրերի հարց է: Մյուսներին ամենից շատ գիշերը էդ մտքից չքնելն էր «անհանգստացրել». ոչինչ 4 տարի ես չեմ քնել, մի գիշեր էլ դուք մի քնեք: Այսօր առավոտյան այդ նույն լուրը խիստ դիվանագիտորեն ձևակերպված պաշտոնապես հաստատվեց: Իմ խնդիրը առաջինը ասելը չէր, ես լրագրողական՝ առաջինը լինելու մոլագարությամբ չեմ տառապում, կամ ուշադրության կենտրոնում լինելը չէր, էդ տարիքում չեմ ու երբևէ չեմ էլ եղել. խնդիրը փաստն էր, որ հասանելի էր դարձել ու կապված էր մեր՝ առաջիկա մի քանի տասնամյակում գերի դառնալու հետ էր:

Ասեմ, որ պայմանագիրը ամեն գնով պետք է կնքվեր հոկտեմբերի 5-6-ից ոչ ուշ, քանի որ կար վերջնագիր. ի դեպ, դրա մասին շատ լավ տեղյակ էր նաև Լ.Տ-Պետրոսյանը ու հավանաբար ոչ միայն նա:

Տեղի ունեցող դիվանագիտական պրոցեսները, որոնք իրողություն դարձան Ժնևում, իրավիճակ ստեղծվեցին, որ Պրահայի հանդիպումը կայանա, ու սա նաև Էրդողանի հետ հանդիպի: Դրա համար էր Միրզոյան Արոն երեկոյան մի քանի անգամ զանգում Երևան ճշտելու պայմանագրի այս կամ այն կետի մասով իր ղեկավարի մոտեցումները, (այն պայմանագրի, որը, ըստ կողմերի, իբր դեռ չի մշակվել, կամ նախամշակվել է): Իսկ վերջում, տեղեկանալով, որ պայմանագրի այդ տեսքը, ինչ ստացել էին, իր ղեկավարի համար ընդունելի է, նաև հավաստիացում ստացավ, որ ստորագրելու են և դա փոխանցեց ամերիկյան կողմին ու Բայրամովին:


Պրահայում ամեն բան շատ տեսանելի էր, ինչպես է սա հրապարակային, եվրոպական քավորությամբ հանձնում երկիրը, իսկ գայլերը հրճվում էին: Իրականում ունենալով առաջնահերթ սեփական անվտանգության երաշխիքների խնդիր՝ սա ամեն բան տվեց, որ հիմա արդեն թուրքական հովանու ներքո լինի լիարժեք. չզարմանաք, եթե ՊՊԾ-ում օտարախոս մարդիկ հայտնվեն, եթե թուրքական հետախուզական կառույցները արդեն հրապարակայնորեն աշխատեն երկրում. ես, իհարկե մի քիչ առաջ եմ ընկնում, բայց հավատացեք իրական քաղաքականությունը քիչ աղերս է ունենում մեդիաների առաջ արվող շատ ու շատ ելույթների հետ:

Ինչևէ. ՀՀ-ին պատվիրակվել է դուրս գալ ռուսական անվտանգային ազդեցության գոտուց ամեն գնով, և դա արվեց: Իհարկե մենք դեռ առերեսվելու ենք ռուսական արձագանքին՝ դրանից բխող հետևանքերով. իսկ քարոզիչները ամեն բանում մեղադրելու են ռուսներին ու տևական քարոզչական արշավները նաև դրա նախապատրաստմանն էին ուղղված:
Հա, ի դեպ, կարծեմ այսօր Վ.Վ Պուտինի տարեդարձն է և սա պիտի գնա, եթե չի փոշմանել:

Եթե կարծում եք, սրանով ամեն բան ավարտվել է, կարծում եմ՝ ոչ. ավարտվեց առաջին արարը:

Ռեգիոնում անխուսափելի է լինելու մեծ պատերազմը, ու այն կջնջի բազմաթիվ հին ու նոր պայմանավորվածություններ ու կձևի ռեգիոնի քարտեզը:

Ու մի բան միշտ հիշեք 2018-ից հայ լինելը ու մնալը քաղաքական ընտրություն էր՝ արժանապատիվի ու անբարոյի միջև ընտրություն: Մեր մի մասը ճիշտ ընտրություն կատարեց»: