«Դիմադրություն» շարժման ծրագրով օգոստոսին նախատեսվում են մարզային այցեր, սեպտեմբերի 2-ին՝ համահայաստանյան հանրահավաք
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանն անդրադառրձել է շարժման առաջիկա անելիքներին եւ տեղեկացրել՝ օգոստոսին լինելու են մարզային այցելություններ։ Նրա խոսքով՝ արդեն ձևավորվել են մարզային խորհուրդները։
Օգոստոսի կեսին նախատեսված է նաև համահայկական Դիմադրության ֆորում, որտեղ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից քաղաքական ուժերի հայտնի գործիչներ և մտավորականներ կհրավիրվեն։
Ըստ Սաղաթելյանի՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համահայաստանյան հանրահավաք։ Նույն օրը նախատեսված են հանրահավաքներ և միջոցառումներ Արցախում։