Թուրքիան և Ռուսաստանը «Bayraktar»-ի արտադրության հարցում կհամագործակցե՞ն
Անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հարցում Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության հարցը դեռ չի քննարկվում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության կողմից: Այս մասին Hürriyet թերթին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Չեմ կարող ասել, որ դա հնարավոր է: ՙեր օրակարգում նման բան չկա, այս ուղղությամբ աշխատանք չի տարվում»,- ասել է նա՝ պատասխանելով նման համագործակցության հնարավորության մասին հարցին։
Նրա խոսքով՝ գործընթացը ձևավորվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքականության շրջանակներում, և որ իրենք միայն դրա տեխնիկական կողմի հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ թուրքական «Baykar Makina» ընկերության կողմից արտադրված «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում։ «Bayraktar TB2» անօդաչու սարքերն օգտագործվել են Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ժամանակ: 2021 թվականի աշնանից Ուկրաինան թուրքական անօդաչու թռչող սարքերի հիմնական գնորդն է։