ԱՄՆ-ն ցանկանում է, որ տեղի ունենա Լավրով-Բլինկեն զրույց
Վաշինգտոնը պահանջել է բանակցություններ վարել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև գերիների փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք նախօրեին խնդրեցինք զրույց ԱԳ նախարար Լավրովի հետ և դեռ հույս ունենք, որ այն տեղի կունենա», - ասաց նա։
Նրա խոսքով՝ Մոսկվան հաստատել է հարցումը ստանալու փաստը։ Նա ընդգծել է, որ խոսակցությունը չի դառնա Ուկրաինայի շուրջ բանակցություններ և ռուս-ամերիկյան համագործակցության կարգավորում։