ԵՄ-ն ապագայում կդադարի ռուսական գազ գնել. Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ ԵՄ-ն ապագայում կդադարի ռուսական գազ գնել։ Համապատասխան կարծիքը նա հայտնել է հինգշաբթի Television Espanola-ին տված հարցազրույցում։
«Մենք որոշել ենք, որ կազատվենք չափազանց մեծ էներգետիկ կախվածությունից, որը մենք ունենք Ռուսաստանից»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
«Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է վաճառել իր գազը, բայց ոչ անպայման մեզ»,- ասել է Բորելը։
Նա հորդորեց եվրոպական երկրներին կամավոր կերպով խնայել էներգիան, որպեսզի ստիպված չլինեն դա անել պարտադիր հիմունքներով։