Արմեն Գրիգորյանն ուշաթափվեց դատական նիստի ժամանակ (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացավ։
Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ, նա նստած տեղից թեքվեց աթոռից ու ընկավ գետնին՝ կորցնելով գիտակցությունը։
Ներկաներին չհաջողվեց ուշքի բերել Արմեն Գրիգորյանին և նրան տեղափոխել են կից սենյակ՝ մինչ Շտապօգնության մեքենայի ժամանումը։